Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրեր են։ Ազատության հրապարակում բացվել է ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ ողջ օրվա ընթացքում ելույթներ են ունենում Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պարային խմբեր և երգչախմբեր։ Հայկական պարային համույթներից մեկի ելույթի ժամանակ օտարերկրացին այնքան վարժ էր պարում Յարխուշտայի հնչյունների ներքո, որ նույնիսկ ՀՀ քաղացանիները սկսեցին հարցնել, թե հա՞յ է։ Մոտեցանք և հարցրինք, պարզվեց իտալացի է՝ Սիցիլիայից, անունն էլ Կորլեոնե։