Թել Ավիվում արդեն անցկացվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի վիճակահանությունը։ Արդյունքների համաջայն, Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կայանալու է Իսրայելում: Կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ 18-ին: