«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին եւ Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները եւ փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում:

Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը եւ Հովհաննիսյանը արտասահմանյան ուղեւորության փաթեթները ձեռք էին բերել մինչեւ վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը:

Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ինչ-որ լուծում գտնել»: