«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք:
Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաեւ «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, եւ նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը եւս գտնվի այդ հասցեում:
Մեր տեղեկություններով` հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաեւ Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաեւ Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։

Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»: