Հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել 56-այա Արմեն Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն եւ այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր եւ մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուժածն աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։

news.am