«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ մեկ ամսվա ընթացքում նոր կառավարությունում օպտիմալացմանը զուգահեռ տեղի կունենա նաեւ կադրային փոփոխություն:

Զորօրինակ, ոստիկանական համակարգում կնշանակվի նոր ոստիկանապետ: Պատճառը ոչ միայն գործող ոստիկանապետի «охранник»-ի հետ կապված «մութ» պատմությունն էր (համաձայն որի՝ վերջինս բռնվել էր կաշառք վերցնելու մեջ, սակայն ընդամենն ազատվել էր աշխատանքից), այլեւ երկրում տիրող օպերատիվ իրավիճակը:

Մամուլում ու սոցցանցերում «թրենդի» վերածված այս թեման լուրջ «անհանգստության» պատճառ է դարձել: Որոշ տեղեկություններով՝ սոցհարցումներ են կազմակերպվել «հանուն» գործող ոստիկանապետի, ընդդեմ նոր թեկնածուների:

«Աշխատանքներին» լծվել է ոչ միայն ոստիկանական ողջ համակարգը, այլեւ (ըստ որոշ տեղեկությունների) «դրսի աշխարհը»: Այս համատեքստում հնչում է Օսիպյանի մտերիմ, ռուսաստանցի օլիգարխ Մոնարխի (Արմեն Գինոսյան) անունը իր ողջ ռեսուրսներով հանդերձ:

Պնդում են, թե օլիգարխին ամեն ինչ անում է, որպեսզի «անհրաժեշտ տվյալներ» դրվեն վարչապետի սեղանին ու վերջինս հետ կանգնի ոստիկանապետին փոխելու իր մտադրությունից:

Այս առիթով ոստիկանությունում լուրջ դժգոհություն կա»: