Xiaomi ընկերության նախագահ Լին Բինը Weibo սոցկայքի իր էջում հրապարակել է ընկերության ճկվող սմարթֆոնը ներկայացնող հոլովակ: Տեսանյութում ցուցադրվում է պլանշետի չափերով գադջեթը, որը հետո վերածվում է սմարթֆոնի՝ գրում է Engadget-ը:

Սարքավորման վերին կենտրոնական հատվածում գտնվում է սնուցման կոճակը, որը նաև հասանելի է սմարթֆքնի ռեժիմում:

Ցուցադրված գադջեթը նախատիպ է և դրա զանգվածային արտադրությանը կարելի է սպասել, եթե այն դրական արձագանքներ ստանա: