ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանն այն է, որ պետք է ընդհանրապես դրվի մարզպետարանների գոյության հարցը, համենայնդեպս, դրանց ներկայիս տեսքի առումով: Ավելին, այստեղ կարող ենք խնդիրը դիտարկել ոչ միայն ֆինանսական օպտիմալության, այլ նաև քաղաքական իրողությունների տեսանկյունից»: