Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Շարլիզ Թերոնն արդեն մեկ ամիս է հանդիպում են իրար հետ: Այդ մասին հաղորդում է The Sun-ը:

Պորտալի տեղեկություններով` Փիթին և Թերոնին ծանոթացրել է դերասանուհու նախկին փեսացուն` Շոն Պեննը:

Սիրահար զույգին միասին տեսել են նախորդ շաբաթ: Ավելին, Թերոնը նույնիսկ հյուրընկալվել է Փիթի` Լուիզիանայում գտնվող տանը, գրում է The Sun-ը: