Արտաշատ-Ագարակ մայրուղու վերակառուցումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս, Հայաստանում ԵՄ ֆինանսավորման համար առաջնահերթ նախագիծ է: Այս մասին ասվում է տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների փաստաթղթում, որի համահեղինակներն են Եվրոպական հանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը: Այս մասին հայտնում է news.am-ը:

Այս նախագծի համար ԵՄ-ն նախատեսում է 450 մլն եվրո հատկացնել: Ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր ծրագրերում ներդրումները կկազմեն 732 մլն եվրո:

Մինչեւ 2030 թ. իրակագործվող առաջնահերթ նախագծերից են նաեւ Երեւան-Վանաձոր ճանապարհի (7.5 մլն եվրո) վերանորոգումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս հայ-վրացական սահմանի Գյումրի-Բավրա հատվածի վերակառուցումը (41 մլն եվրո) եւ ինչպես նաեւ Մեղրիում սահմանային կետի շինարարությունը (15 մլն եվրո):