PanARMENIAN.Net - Ռուսաստանը եռակողմ գագաթնաժողով է նախապատրաստում Իրանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018-ի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Մեր հերթն է եռակողմ գագաթնաժողովն ընդունելու: Մենք նախապատրաստում ենք այն և, հավաստիացնում եմ ձեզ, այն կայանալու է»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցությամբ այլ ձևաչափերին, դեռևս խոսակցություններն այդ մասին չեն անցել գործնական հարթություն: Պետք է տեսնել, թե այդ ձևաչափերը ինչ լրացուցիչ արժեք կունենան, քանի որ ձևաչափը հանուն ձևաչափի չի բխելու ոչ Ադրբեջանի, ոչ ՌԴ, ոչ հնարավոր այլ մասնակիցների շահերից: Եթե մեր գործակցության այս կամ այն ձևը հավելյալ արժեք ունենա, մենք հաճույքով կդիտարկենք նման հնարավարությունը»,-ասել է Լավրովը:
ՌԴ-Իրան-Ադրբեջան ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 1-ին Թեհրանում: Երեք երկրների ղեկավարները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիրավիրել էր պաշտոնակիցներին հաջորդ եռակողմ գագաթնաժողովը Ռուսաստանում անցկացնելու: Առաջին բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին Բաքվում: