ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատմել է, որ Սերբիան միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է РБК-ն.
«Ես կցանկանայի ասել, որ սերբական կողմը հավաստիացնում է, որ այցի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները ձեռնարկվում են, համապատասխան սերբական ծառայությունները կապի մեջ են մեր ծառայությունների հետ», - ասել է նա:
Informer-ը, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել է, որ հունվարի 16-ին Սերբիայի հարավում գտնվող Նովի Պազառ քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն». ահաբեկչական կազմակերպության զինյալը: Թերթի տվյալներով, նա մահափորձ էր նախապատրաստում Պուտինի դեմ: