Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում` 6:3, 6:3, 6:3 հաշվով: