ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանին ներկայացնելու են մարտի 1-ի դեպքերից տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացիական անձը կրակում ոստիկանների ուղղությամբ:

Ալումյանը նշել է, որ Քոչարյանին մեղադրանքի մեջ կա կարևոր մի դրույթ, ըստ որի՝ հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն: Ալումյանի խոսքով, պետք է քննվի հարցը, արդյոք հանրահավաքները եղել են բացառապես խաղաղ ու անզեն, որի վրա է մեղադրող կողմը կառուցել իր մեղադրանքը:

Ալումյանը նշել է, որ նոր տեսանյութը վերցրել են համացանցից: Փաստաբանի խոսքով, դրանում երևում է, որ ցուցարարների միջից կրակում են ոստիկանների ուղղությամբ: