Ինդոնեզիայում կոկորդիլոսը խժռել է գիտնականին, երբ նա փորձում էր նրան կերակրել։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ոստիկանությունը ենթադրում է, որ 5-մետրանոց կոկորդիլոսը 44-ամյա Դիզի Տուվոյին ներս է քաշել, երբ վերջինս փորձել է նրան կերակրել:

Մերի անունով էգ կոկորդիլոսը գտնվելիս է եղել Հյուսիսային Սուլավեսի հետազոտական ​​կենտրոնում՝ ծնոտի մեջ կնոջ մնացորդները: Պետական ծառայողները ենթադրում են, որ կոկորդիլոսը կանգնել է իր ետեւի ոտքերի վրա, թռել պատի վրայով եւ կնոջը լողավազան քարշ տվել:
Հայտնի է, որ սողունը, որին ամեն օր կերակրում են թարմ հավով, թյուննոսով եւ մսով, նախկինում հարձակվել է րայլ կոկորդիլոսների վրա, բայց ոչ մի մտավախություն չի եղել, որ նա կարող էր հարձակվել մարդկանց վրա:
Փրկարարները փորձել են Տուվոյի մարմինը կոկորդիլոսի ծնոտից հանել, որն ուժեղ դիմադրել է այդ փորձերին: