PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում:
Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային:
Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու:
«Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է նա:
Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: