«Կառավարությունը պատ­րաստվում է փոփոխություն կա­տարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպոր­տային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ տարածք ներմուծել այն ավ­տոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո:

Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գոր­ծարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել:

Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունու­մից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորո­վին այլ տրամաբանությամբ են շարժվում»,-գրում է թերթը: