Ղազախստանի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը պատմել է Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի պատճառների մասին, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը՝ մոտ 04:00-ին «Հին Հռոմ» ռեստորանի տարածքում խմբակային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել են ռեստորանի այցելուները, սեփականատերերը եւ հաստատության անձնակազմը:

«Քննչական, օպերատիվ միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է 14 անձ, որոնք մանակցել են խմբակային ծեծկռտուքին եւ 9 մարդ մասնակցել է անձնակազմից:

Եթե դուք տեսել եք նկարը, ռեստորանը մեծ տարածք ունի, մեծ դահլիճներ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 հանգստացող կար, այդ թվում ռեստորանի տերերը: Գիշերը ժամը 3-ին նրանք փակում են ռեստորանը եւ դադարեցնում բոլոր միջոցառումները: Առավոտյան 04:00-ին այցելուներին ասվել էր, որ ռեստորանը փակվում է: Դա էլ հենց եղել է պատճառը եւ այդ հողի վրա լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է այցելուների միջեւ բախման», - ասել է ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը

Պաշտոնական տվյալներով՝ կռվի արդյունքում 4 մարդ դանակի վնասվածքներ է ստացել, նրանցից մեկը մահացել է:

«Այն այցելուները, որոնք գտնվել են այնտեղ, ռեստորանից ուժով դուրս են հանվել: Այնուհետեւ նրանք հայտնել են իրենց ընկերներին, ավելի քան 10 մարդ է եկել, որոնք փորձել են մտել ռեստորան: Այդ պատճառով ռեստորանի սեփականատերերի, աշխատակիցների կողմից միջոցներ են ձեռնարկվել: Այդ հողի վրա խմբակային ծեծկռտուք է սկսվել», - հավելել է նա:

ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաեւը նշել է, որ մահացածը կռվի սկսվելու պահին ռեստորանում չի եղել, նա եկել է ընկերոջ խնդրանքով՝ կռվին մասնակցելու համար:

Նրա խոսքով հետախուզվողը ՀՀ քաղաքացի է: Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով 8 մարդ ձերբակալվել եւ կալանավորվել է, կասկածյալներից մեկը՝ Գուրուրյանը, հետախուզվում է: