Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայում: Մասնավորապես, լրատվամիջոցները հայտնում են, որ Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել «Միլանը»: Ավելի վաղ նշել էինք, որ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին և դրանից հետո հարցականի տակ է լինելու Մխիթարյանի ներկայությունը թիմում: