ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Osiris-Rex հետազոտական արբանյակը երկու տարի տևած «հետապնդումից» հետո հասել է հնագույն «Բեննու» երկնաքարին:

Հայտնի է, որ «Բեննու»-ն Երկրի համար հավանական վտանգ է ներկայացնում. առաջիկա 150 տարվա ընթացքում այն շատ մոտ է անցնելու Երկրի կողքով ու հավանական բախման դեպքում խառնարան կստեղծի:

Ինչպես նշում է The Guardian-ը, արբանյակը երկնային օբյեկտի ուղեծիր դուրս կգա դեկտեմբերի 31-ին:

Պարբերականը նկատում է, որ նախկինում որևէ զոնդ կամ արբանյակ չի գտնվել այսքան փոքր երկնային մարմնի ուղեծրի վրա:

Osiris-Rex-ի նպատակն է առնվազն 60 գր փոշի ու հողանմուշ վերցնել երկնաքարի մակերևույթից: Հատկանշական է, որ արբանյակը «Բեննու»-ի մակերևույթին վայրէջք չի կատարի, մինչդեռ հողանմուշը վերցնելու համար կօգտագործվի 3մ երկարությամբ մեխանիկական ձեռք:

Նշվում է, որ այժմ արբանյակի ու 500 մ տրամագծով «Բեննու»-ի հեռավորությունը մոտ 122 կմ է:

800 մլն դոլար արժողությամբ Osiris-Rex-ը տիեզերք էր արձակվել 2016թ.: Այս ընթացքում այն հաղթահարել է մոտ 2 մլրդ կմ տարածություն: Սարքը Երկիր կվերադառնա 2021թ.: