Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղցկեղի ճառագայթային թերապիայի նոր մեթոդ են մշակել, որի դեպքում ճառագայթման տևողությունը մի քանի րոպեից կրճատվում է մի քանի վայրկյանի: Eurek Alert-ը նշում է, որ բարձր էներգիաների ֆիզիկան թույլ կտա սպանել ցանկացած չարորակ ուռուցք տեղային և երաշխավորված արդյունքներով: Նոր մեթոդը թույլ է տալիս ճառագայթային թերապիան ավարտել մեկ-երկու փուլով, որից հետո հիվանդն անցում է վերականգնողական ռեժիմի:

PHASER անվանումով ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն նվազեցնել թերապիայի տևողությունը, այլև վերացնել ճառագայթային թերապիայի հնարավոր կողմնակի ազդեցությունները: