«Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում, որը մեկնարկում է դեկտեմբերի 17-ին Թաիլանդում, Վրաստանը կներկայացնի հայազգի մոդել Լարա Յանը:

«Երեք տարի է, ինչ ապրում եմ Թբիլիսիում: Ես միշտ շատ եմ ճանապարհորդել, սակայն փորձել եմ վերադառնալ հայրենիք, քանի որ շատ եմ սիրում Վրաստանը: Մենք հիմնականում բնակվել ենք Ռուսաստանում: Մայրս վրացուհի է, հայրս՝ հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է 25-ամյա գեղեցկուհին:

Աղջկա կարիերան մոդելային ոլորտում սկսվել է Ռուսաստանում 17 տարեկանում: Լարան տիրապետում է ռուսերենի և վրացերենի, ինչպես նաև անգլերեն և թուրքերեն է սովորում: