Մյունխենի համալսարանի գիտնականները համրում են, որ թե տղամարդիկ, թե կանայք, ովքեր քնելիս խռմփացնում են, կարող են լուրջ խնդիրներ ունենալ սրտանոթային համակարգի հետ:
Ինչպես նշում է Eurek Alert-ը, տղամարդկանց օրգանիզմը օդի պակասին ավելի երկար է դիմանում, քան կանանց օրգանիզմը։ Գիտնականների կարծիքով՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում խռմփացնող կանայք կարող են սրտի հետ կապված խնդիրներ ունենալ:
Խռմփոցը չբուժելու դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր հիվանդության՝ օբստրուկտիվ ապնոեի, որի դեպքում քնած մարդու մոտ պարբերաբար լինում է շնչառության կանգ, ինչը հանգեցնում է թթվածնային քաղցի: Այսպիսի պայմաններում մեծանում են մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկերը՝ սրտամկանի ինֆարկտ, շաքարային դիաբետ, հիպերտոնիկ հիվանդություն և որ ամենավտանգավորն է՝ հանկարծամահություն քնած ժամանակ:
Բացի վերոնշված վտանգավոր բարդություններից, քնի նման խանգարումը չի թողնում, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա և նման մարդկանց մոտ առաջանում է քնի դեֆիցիտ և դրանով պայմանավորված՝ խրոնիական հոգնածություն, քնկոտություն, հիշողության անկում:1in.am