«ՅՈՒՆԵՍԿՈ»-ն քոչարին գրանցել է որպես ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Ըստ այդ լրատվամիջոցների՝ քոչարին ադրբեջանականացնելու գործում զգալի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

ՀՀ ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել տարածվող տեղեկատվության իսկությունը։ ԱԳՆ-ն խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ դեռևս 2016 թվականից «ՅՈւՆԵՍԿՈ»-ի պաշտոնական կայքէջում քոչարին գրանցված է որպես հայկական պարատեսակ։

Նշենք նաև, որ ադրբեջանական կայքերում պարը հիշատակվում է «Յալլի» անունով։