ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում Սպիտակում է: Այս պահին նա ելույթ է ունենում ժողովրդի առաջ: Փաշինյանը կոչ արեց մարդկանց ձայն չտալ ՀՀԿ կուսակցությանը եւ բոլոր այն ուժերին, որոնք ընտրակաշառք են բաժանել: