Նոյեմբերի 25-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ժամը 20:30-ին Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը բեռնատար գնացքը վարելիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ գծերի վրա նստած տղամարդու է նկատել։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ամիրջանյանը ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում փորձել է արգելակել, սակայն չի հաջողվել:

Քաղաքացին հայտնվել է գնացքի տակ: Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը և արձանագրել, որ քաղաքացին տեղում մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: