Ամերիկացի և ֆրանսիացի գիտնականները սպիտակուց են հայտնաբերել, որը պատասխանատու է մարդկանց և կենդանիների մարմնի անհամաչափության (ասիմտերիայի) համար: Այս մասին հաղորդում է Sience պարբերականը:

Համատեղ ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են Myosin 1D սպիտակուցը, որը բջջային մակարդակում տարատեսակ ազդեցություն է գործում՝ նպաստելով բջիջների անհամաչափությանը և դա վարքագծին փոխանցելով:

Նշենք, որ գիտափորձն անցկացվել է ճանճերի «մասնակցությամբ»: