Ծնվելու պահից ամեն մարդու տրվում է Աստծուն պատկանելու վկայական՝ մի «մարգարիտ», որ պետք է խնամքով պահենք, չկորցնենք, չվաճառենք և չփոխանակենք որևէ բանի հետ, չնետենք «խոզերի» առաջ և չմոռանանք «փափուկ բարձի» տակ: Առանց այդ «մարգարիտի» ինչպե՞ս կանգնենք Աստծո դատաստանի առաջ, ինչպե՞ս ասենք. «Տե՛ր, Դու իմ Հայրն ես, ողորմի՛ր ինձ...»