Facebook ընկերությունը հայտնել է «Facebook-ում ձեր ժամանակը» հնարավորության թողարկման մասին, հաղորդում է TechCrunch-ը: Այն հասանելի կլինի ողջ աշխարհում բոլոր օգտատերերի համար:
Հնարավորությունը կարելի է գտնել՝ անցնելով հետևյալ բաժիններով. «Կարգավորումներ-> Գաղտնիություն -> Facebook-ում ձեր ժամանակը»:
Այդպիսով օգտատերերը կտեսնեն, թե օրական որքան ժամանակ են անցկացնում սոցցանցում և հնարավորություն կստանան վերահսկել այն՝ սահմանափակումներ կատարելով:
Կայքը նշում է, որ մոտ ապագայում նման հնարավորություն հասանելի կլինի iOS և Android հավելվածներում:
Սկզբնական շրջանում այն սահմանափակ հասանելիությամբ կաշխատի: