«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանին հարցրինք՝ համաձա՞յն է Արմեն Աշոտյանի գնահատականին, որ Փաշինյանի սելֆիի ձողը, հազը, «դուխով» գլխարկն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան «ՔՊ» ցանկացած թեկնածու։ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողն էյֆորիայից հետո Արմեն Աշոտյանի կոշիկների հետ նույնիսկ չի կարող համեմատվել»,- պատասխանեց նա։

Նա չի կիսում կարծիքը, որ ինքը հանրության շրջանում համակրանք չունի․ «Ո՞վ է նման կարծիք հայտնում։ Ես էլ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը, որ շատ է խաբել մեր ժողովրդին, իր նկատմամբ էլ համակրանք չկա, ուղղակի այն մարդիկ, որոնց ինքը պաշտոնների է նշանակել, ստեղծում են կարծիք, որ կա համակրանք»»։