Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո կրկին միացել է Լոնդոնի «Արսենալ»-ին:

Մխիթարյանը մարզվել է լոնդոնյան ակումբի կազմում: «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 25-ին` արտագնա խաղում մրցելով «Բորնմուտ»-ի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: