Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար նոյեմբերի 20–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն էլ օպերատիվ կապն է։ Հայտարարություններ էի լսում, տպավորություն էր, որ կապն ընկալել էին այնպես, որ ես ու Ադրբեջանի նախագահը չաթ ենք անում առավոտից երեկո, դա այդպես չէ, իհարկե։ Տեղեկատվություն է փոխանցվում միայն ըստ անհրաժեշտության»,– ասաց Փաշինյանը։

Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանը շեշտեց, որ իր դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել, ինքը բազմիցս է այդ մասին խոսել. «Արցախի բանակցային գործընթացին նախկինում տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ, մինչդեռ դրան պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ։ Այսօր հայ ժողովուրդը բանակցային գործընթացին տեղեկացված է առավել, քան երբեւէ, այս մոտեցումը շարունակվելու է»։