Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը, ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու, պատժելու՞ եք։ Ի վերջո, հարկային մարմնի ի՞նչին է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկվա բուռն քննարկումները այն լակմուսի թուղթն էին, որոնք ցույց տվեցին, թե միեւնույն հարցի կապակցությամբ ինչքան իրարամերժ տեղեկատվություն կարող են տրամադրել երկրի առանցքային պաշտոնյաները։

• Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով տրասնֆերների հարկման հարցին նշել էր, որ այն սխալ մեկնաբանության հարց է, եւ այսպիսի բան չկա։

• Երկրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարկածով այդպիսի նախաձեռնություն կա, սակայն այն փոքր-ինչ աղավաղվել է։ Ամեն պարագայում որոշումը կկայացվի հանրային քննարկումների արդյունքում։

• Ոլորտի հիմնական պատասխանատուն՝ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը Դավիթ Անանյանը նշել է, որ որեւէ նախագիծ դեռեւս չկա, սակայն կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար։ Հայտարարագիրն էլ ըստ Անանյանի պետք է լրացնի պետությունը քաղաքացու փոխարեն։

Մի քանի հարց

եթե հայտարարագրում լրացնելու եք որպես պետություն քաղաքացու եկամտի վերաբերյալ ձեր մոտ եղած տվյալները ինչների՞դ ա դա պետք այդ տեսքով, եթե ձեր մոտ եղածն եք մեջը գրելու

եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը ու ինքն էլ չներկայացրեց, ի՞նչ եք անելու պատժելո՞ւ եք։

Ի վերջո հարկային մարմնի ինչի՞ն է պետք հայտարարագիրը, եթե ոչ հարկելու։

Ի վերջո ի՞նչ տարբերություն ռեզիդենտ արտագնա աշխատանք կատարողն է հարկվելու թե իր ընտանիքը։

Հ.Գ. Տեսնենք այսօր կհնչի 4-րդ տարբերակը, թե կբավարարվենք 3 հակասական մեկնաբանություններով»: