Շվեյցարիայում յուրահատուկ միջոց են գտել հյուրերին գաջեթների էկրանից կտրելու համար, այժմ կարելի է պատվիրել «ինստագրամ-դայակի», որը կզբաղվի հյուրի էջի թարմացմամբ, մինչեւ վերջինս հանգստանում է էլեկտրոնային սարքավորումից։ Ծառայությունը հասանելի է Ibis-ի 17 հյուրանոցներում Ցյուրիխում ու Ժնեւում, հայտնում է Turizm-ը։

Գաղափարի հեղինակները հայտարարում են, որ սա կօգնի մարդկանց ազատվել սթրեսից, որն առաջանում է սոցցանցերում ակտիվ կյանք վարելու դեպքում։ Հյուրանոցների ցանցը արդեն ստացել է 10 հայտնի բլոգերների աջակցությունը, որոնք կստանձնեն «դայակի» պարտավորությունը։