Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից բանակցել ադրբեջանական կողմի հետ և ետ վերադարձնել Բերդավանի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, որ արդեն չորս ամիս է՝ Ադրբեջանում գերության մեջ է։ Գյուղի ճանապարհը որոշ ժամանակ փակ պահելուց հետո բերդավանցիները քայլերթով շարժվեցին արդեն դեպի Թբիլիսի տանող միջպետական ճանապարհը փակելու: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նրանց հորդորում էր՝ հրաժարվել միջպետական ճանապարհը փակելու մտքից, քանի որ, ըստ էության, այդ ակցիան ոչ թե Ադրբեջանի, այլ ՀՀ-ի կառավարության դեմ է: