Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։
Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ!!!
Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:
Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբից հայտնել են, որ գործող քաղաքապետը ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանին հաղթել է 409 ձայնով՝ հավաքելով է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 ձայն: