Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի չորրորդ տուրում Արոնյանը սևերով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին։