Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:

Ուշագրավ է հետևյալ հատվածը.
«…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»:

Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը:

Էլ ի՞նչ ձևով ասենք, որ սթափվե՛ք պարոնայք, և ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք»