Իրանը կարող է Պարսից ծոցում «գաղտնի զենքի» միջոցով խորտակել ամերիկյան նավերը: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի բարձրաստիճան խորհրդական Մորտեզա Կորբանին:

«Եթե թշնամին հիմարություն թույլ տա Պարսից ծոցում, ապա մենք կիմանանք, թե ինչ անենք այդ դեպքում»,- Mizan-ը մեջբերում է նրա խոսքը:

Կորբանին նշել է, որ տարածաշրջան ամերիկյան 2 նավ է ժամանել: Նա հավելել է, որ եթե ԱՄՆ-ը սխալ քայլ թույլ տա, ապա «լիովին գաղտնի զենքի» օգնությամբ կոչնչացնեն դրանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: