Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը եռատոնի ժամանակ, Շուշիում, լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ «վերելակային բանակցություններ» վարողից հարցրեք, թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ ՀՀ ղեկավարությունը ծանր է տարել այս հեգնանքը, Բակո Սահակյանին զգուշացրել են կարգի հրավիրել Վիտալի Բալասանյանին, այլապես հաջորդ անգամ այլ լեզվով կխոսեն։

«Հակահեղափոխական օջախների մասին» Փաշինյանի ստատուսի մի պատճառը սա է եղել, մյուսը՝ այն, որ Շուշիում տոնական ճաշի ժամանակ նկատել է, որ Արցախի ղեկավարները խուսափում են շփումից։ Իսկ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը շրջանցել է Փաշինյանին։ Փոխարենը ջերմ ընդունելության է արժանացրել Սերժ Սարգսյանին, ում ուղեկցում էր Ռուբեն Հայրապետյանը։