Անթույլատրելի է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամն Ալիեւի հետ անիմջական կապի մեջ է, որպեսզի հասկանա, թե ով է ապակայունացնում սահմանում իրադրությունը: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով այնպես է ստացվում, կարծես վարչապետը Ադրբեջանի նախագահից է պարզում հանգամանքները կամ կարծես թե ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահ է հայտնվել:

«Որքան շատ է Փաշինյանը խոսում, այնքան շատ սխալ է թույլ տալիս: Այնպիսի զգացողություն է, որ դա ներքնաշորերի մասին «Victoria’s Secret» շոուի մեկնաբանություն էր, այլ ոչ թե վարչապետի ելույթ: Ընդ որում, որ նրա ասվածի 80 տոկոսը ներկայացնում էր այն, թե ինչ ենք արել մենք, այլ ոչ թե ներկայիս իշխանությունները:

Ավելի որակյալ զինվորական հագուստի մատակարարման մրցույթը, որի մասին հիշատակեց Փաշինյանը, ստորագրվել է 2018 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից», - նշեց նա:

Հայկ Մամիջանյանն անթույլատրելի է հաամարում այն, որ օրինակ առողջապահության նախարարն ասում է այն մասին, որ բժշկական փորձերը պետք է իրականացնել այնպիսի երկրներում ինչպիսին Հայաստանն է կամ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որը կարծում է, որ հայկական բանակի պայմանագրային ծառայողները հիմնականում նրանք են, որոնք ալկոհոլի օգտագործման հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես նաեւ մարզպետների նշանակումը, որոնք թռչուններին կոկորդիլոսներից չեն տարբերում:

Միաժամանակ ՀՀԿ անդամը տարօրինակ գնահատեց ընդդիմության պահվածքը:

«Պարզապես ծիծաղելի է «Լուսավոր Հայաստանի»-ի ղեկավար Էդմոնդ Մարուքյանի հայտարարությունն այն մասին, որ նրանք երբեք չեն համագործակցել նախկին իշխանությունների հետ, մինչդեռ բոլորը գիտեն, որ նա հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանի հայտարարություններն այն մասին, որ իրենց կուսակցությունը իշխանափոխության ակտիվ մասնակից է, նույնպես անիմաստ է, քանի որ նրա խմբակցությունը մի քանի օրվա ընթացքում քվեարկել էր Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին», - հավելեց նա:

Նա նաեւ նշեց, որ չգիտես ինչու գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները քննադատում են Նիկոլ Փաշինյանի թիմին եւ խուսափում են հենց նրան քննադատելուց:

Լուրեր Հայաստանից - NEWS.am