Մայիսյան եռատոնն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի. այն հաղթանակների հաղթանակն է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչ գնահատական կարող է տալ օրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նախագահ Սարգսյանը նախ խուսափեց, ապա հայտարարեց, որ իր լիազորությունների մեջ չի մտնում այդ հարցին պատասխանելը: «Եթե կարդանք Սահմանադրությունը, կտեսնենք, որ նախագահի գործը չի գործադիրին գնահատականներ տալ»,- ասաց նա: