Վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ մայիսի 8-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։

Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել է, որ ասուլիս ընթացքում 100 փաստ կներկայացնի Նոր Հայաստանի մասին։

«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետևել ժամը 10.30-ից», - գրել է վարչապետը: