ՀՀԿ մեր աղբյուրների փոխացմամբ` Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին կմեկնի Ղարաբաղ` մասնացելու Եռատոնին, Շուշիի գրավման տոնակատարություններին. հիշենք` «Հարսանիք լեռներում» օպերացիան ղեկավարել է հենց Սերժ Սարգսյանը: Մասնակցելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը այդ տոնակատարություններին, մեկնելո՞ւ է Ղարաբաղ այդ օրերին հարցին ի պատասխան` վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց․ «Մայիսի իննին պարոն վարչապետն, այո, կմեկնի Ղարաբաղ»:

Հիշեցնենք, որ հենց Շուշիի գրավման օրը Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալու՝ ելնելով օրեր առաջ իր բարձրաձայնումից` դա լինելու է իր ամենաերկար ասուլիսը. վեց ժամանոց է լինելու ասուլիսը։ Հարցրեցինք Վ. Կարապետյանին. «Պարոն վարչապետը հակված է պատասխանել բոլոր հարցերին»:

Ի դեպ` հիշենք, որ մայիսի 8-ը նաեւ Երկրապահի օրն է, եւ Սասուն Միքաելյանն այդ օրը բեմելու է առաջին անգամ: