Ապրիլի 13-ին Ֆրանսիայում կայացած բռնցքամարտի մրցաշարում հաղթանակ տոնած իրանցի առաջին կին-բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմը չի կարողանում վերադառնալ հայրենիք՝ ձերբակալության սպառնալիքների պատճառով։ Իրանի օրենսդրության համաձայն՝ 9 տարեկանից մեծ իգական սեռի ներկայացուցիչները հանրության առջև պետք է լինեն գլխաշորով։ Նրան սպառնում է 10-ից 60 օրվա ազատազրկում կամ խոշոր տուգանք։ Նա խախտել է օրենսդրությունը՝ ռինգ դուրս գալով բռնցքամարտի համազգեստով և առանց գլխաշորի։ Նա ստիպված է մնալ Ֆրանսիայում և չի կարողանում վերադառնալ հայրենիք։