Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ից հայտնում են՝ գործին ընթացք չի տրվել, քանի որ անցել է վաղեմության ժամկետը: Եթե նույնիսկ գործի հարուցումը մերժվել է քաղաքական մոտիվներով, ողջունելի է, որովհետև 98-ին հաջորդելու էր 96-ը, հետո՝ չգիտեմ՝ ինչ, ու մենք հայտնվելու էինք պատմության սարդոստայնում՝ ռեստավրացնելով ժամկետանց գործիչների՝ իրենց օրակարգերով»։