Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավական ընթացակարգերով ԼԳԲՏ համայնքի դեմ պայքարը գնալով դժվարանում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով տոտալ պարտության: Անհրաժեշտություն է դառնում խնդրի վերլուծությունը հոգեկան-հոգեբանական տեսանկյունից: Ականավոր բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ այդ անձանց կողմնորոշումը պայմանավորված է հոգեկան շեղումներով և որպես այդպիսին հանդիսանում է հոգեկան հիվանդության տարատեսակ:
Խնդիրը պետք է քննարկել նաև այն համատեքստում, թե հոգեկան հիվանդություն ունեցող այդպիսի անձանց անհրաժե՞շտ է արդյոք տրամադել իրավական ու սոցիալական երաշխիքներ, որը հնարավորություն կընձեռի նրանց իրագործել իրենց հիվանդագին երևակայոոթյան բոլոր արգասիքները:
Եվ եթե այս տեսանկյունից դիտարկենք խնդիրը, ապա նրանց ոչ միայն չպետք է տրամադրվեն հավասար իրավունքներ, այլ ընդհւպ պետք է սահմանափակվի ազատությունը (հոգեբուժական հիվանդանոցներում տեղավորել և այլն):
Ոչ ոք չի կարող հերքել, որ այդ անձանց շեղումը հոգեկան հիվանդություն չէ, ուստի նրանց դեմ պայքարում այս իրողության արձանագրումը պետք է համարել անկյունաքարային և հետագա գործողությունների մարտավարությունը մշակել ելնելով նաև այս հանգամանքից: Ինքնախաբեությամբ զբաղվելն իմաստ չունի միայն իրավական պայքարն ի վերջո պարտության է հանգեցնելու»: