ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 22-ի որոշմամբ աշխատանքից ազատված Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:
Հիշեցնենք՝ ըստ մամուլի, Քրմոյանը չէր ենթարկվել վերադասի հրամանին, ամանորյա արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ ազատվել էր փոխնախարարի պաշտոնից։