Երեք համարյա նույնանման գրառումներ եմ դնում կողք- կողքի։ Գրառումների մեջ մեղադրանք կա՝ ու՞մ հանդեպ՝ մո՞ր, հո՞ր, քրո՞ջ, ողջ ազգի՞ նկատմամբ․․․ Գրառումների մեջ այնպիսի տողատակեր կան, որ սարսափում ես անգամ մտածել․․․ Ի՞նչ եք ուզում,- ուզում եմ հարցնել։ Խաղաղությու՞ն։ Մոռացել եք մեր Մեծի խոսքը՝ մենք խաղաղ էինք մեր լեռների պես․․․ Ու մե՞զ եք քարոզում սեր, խաղաղություն, հանդուժողականություն։ Մինչ հեղափոխությունն էլ էիք այդ սերը, խաղաղությունը, հանդուրժողականությունը քարոզում․․․ Ստացա՞նք․․․
    Եթե յուրայիններին հավատացինք ու չստացանք, թշնամուն ո՞նց հավատանք, ում այնքան լա՜վ ենք ճանաչում։ Ի՞նչ է ձեր ուզածը, որ փորձում եք աղավնու թևերով բերել։ Կասե՞ք պարզ։
    Ու՞ր եք մեզ տանում, բացատրեք։ Բարձրացնե՞նք ձեռքներս, հանձնվենք թշնամու խղճի՞ն․․․ Հանձնվենք ազգովի՞․․․ Ո՞րն է խաղաղության գինը, թող բացատրեն այս կանայք․․․ Թող չխաղան, եթե սկսել են, թող բացվեն․․․

Լարա Ահարոնյան
    «Այսօր ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե հպարտանալու ու մենք մեզ ու ուրիշներին խաբելու որ 18-20 տարեկան հերոսներ ենք ունեցել 3 տարի առաջ: Ու մինչև այսօր շարունակում ենք խոսել պատերազմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ որ պատկերացնենք ուրիշ բան քան պատերազմ. Ամոթ մեզ»
Ասյա Խաչատրյան
    Դուք հլը մի կողմ, ձեր էրեխեքն են մեղք։ Մեղք են,որ իրանց տեղը որոշված ա ամեն ինչ, մեղք են,որ այլընտրանք չեք թողնի իրենց ու մեղք են, որ այլընտրանքային ճանապարհով գնալուց առաջին թշնամին հենց դուք եք լինելու ձեր պաթոսով ու լվացված ուղեղով։ Սահմանամերձ գյուղերում ռմբակոծության տակ ապրող էրեխեքն են մեղկ, որ տան փափուկ աթոռներին պատերազմելու,չնահանջելու, ատելու ազարտներ եք կրակում օդ։ Էդ էրեխեքի անունը շահարկելով տաք թեյ եք խմում ու լայքեր հավաքում, մեկ էլ ծափահարություններ։ Դե ձեզ համար ամենակարևոր բաներն են լայքերը, ծափահարություններն ու հայրենիքը։ Ցավում եմ էդ էրեխեքի համար։

Zara Hovhannisyan
Պատերազմը հրեշավոր է,
այն խլում է մարդկային կյանքեր։
Զոհվածներին հետո հերոսացնում են՝
նրանց փոխարեն ապրելով այն կյանքը,
որն ընդհատվեց՝ ոչ նրանց կամքով։
Նրանց պարտադրվեց մահը,
որովհետև մարդկությունը չի սովորել սիրել․
մենք դեռևս անմնացորդ սիրահարված ենք մահին։

hraparak

Հասմիկ Բաբաջանյան