«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ովքեր են, իր կարծիքով, մոլորակի լավագույն ֆուտբոլիստները։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։

Ըստ հրապարակման, FM Club 947 արգենտինական ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում Մեսսին ասել է, որ իր համար աշխարհում լավագույն ֆուտբոլիսներն են՝ հարձակվողներ Նեյմարը, Կիլիան Մբապեն, Սերխիո Ագուերոն, Լուիս Սուարեսը, կիսապաշտպան Էդեն Ազատրը։ Մեսսին առանձնացրել է նաեւ Քրիշտիանու Ռոնալդուին։ Վ

երջինիս հետ կապված Մեսսին անկեղծացել է, որ իր համար դժվար էր, տեսնել, թե ինչպես է Ռոնալդուն դափնիներ նվաճում, սակայն այն, որ նա «Ռեալի» կազմում էր, այդ հանգամանքը իսպանական առաջնությունը դարձնում էր ավելի վարկանիշային։